Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 20-ով: «Առողջապահության նախարարությունը և պարետատունը կարծում են, որ երեկվա մեր գնահատականը շարունակում է պահպանվել: Առաջին անգամ մեր առողջացած պացիենտներն ավելի շատ են եղել, քան՝ նոր հայտնաբերված դեպքերը: 25 հոգի երեկ դուրս է գրվել»,- ասաց նա:
|