ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Չինաստանում հունվարից ի վեր առաջին անգամ 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել․ #Interfax
12:15, 07.04.2020 | mamul.am
8664 | 0

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալների համաձայն, հունվարից ի վեր առաջին անգամ երկրում մահվան դեպք չի գրանցվել կորոնավիրուսի հետևանքով:

Նախորդ օրվա ընթացքում երկրում վարակակիրների թիվն ավելացել է 32-ով, մինչդեռ բոլոր նոր դեպքերը եղել են արտասահմանից ժամանած անձանց մոտ։

Համաճարակի բռնկումից ի վեր Չինաստանում վարակվածների թիվը կազմում է ավելի քան 81,7 հազար մարդ, մահացել է 3,3 հազարը: Ապաքինվել է ավելի քան 77 հազար մարդ:

Այժմ երկրում կա 1 242 վարակակիր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր