Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալների համաձայն, հունվարից ի վեր առաջին անգամ երկրում մահվան դեպք չի գրանցվել կորոնավիրուսի հետևանքով: Նախորդ օրվա ընթացքում երկրում վարակակիրների թիվն ավելացել է 32-ով, մինչդեռ բոլոր նոր դեպքերը եղել են արտասահմանից ժամանած անձանց մոտ։ Համաճարակի բռնկումից ի վեր Չինաստանում վարակվածների թիվը կազմում է ավելի քան 81,7 հազար մարդ, մահացել է 3,3 հազարը: Ապաքինվել է ավելի քան 77 հազար մարդ: Այժմ երկրում կա 1 242 վարակակիր։ |