ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նախկինների իսկական պաշտպանը Նիկոլ Փաշինյանն ու իր անչափասհասների խմբակն է». Հայկ Մարտիրոսյան
13:45, 07.04.2020 | mamul.am
5803 | 10

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանական ֆեյքոֆաբրիկան անցել է հակաարշավի: Իրենց մի բացահայտորեն ֆեյք էջում մեջբերում են իմ ստատուսներից մեկը, դրան ավելացնում մի երկար տեքստ, որն ուղղակիորեն ինձ կապում է Քոչարյանի հետ, հետո՝ մեկ այլ ֆեյք էջ. իբրև թե մեջբերում է այդ առաջին ֆեյք էջին և ստանում տասնյակ հայհոյանքերով և անեծքներով հարուստ մեկնաբանություններ:

Ընդ որում` ֆեյք տեքստը կազմում են այնպես, որ ստացվի թե իբրև թե ես խիստ պրոքոչարյանական և պրոնախկին եմ և ծառայում եմ նախկին ռեժիմի շահերին:

Իմ խորին համոզմամբ՝ նախկինների իսկական պաշտպանն ու անվտանգությունն ապահովողը Նիկոլ Փաշինյանն ու իր անչափասհասների խմբակն է, որոնք ոչ մի կերպ պատասխանատվության չեն ենթարկում նախկին ռեժիմին և իմ կարծիքով` պահպանում են նրանց, հավանաբար, տրված անվտանգության երաշխիքների իրենց հնարավոր խոստումները: Հակառակ պարագայում Փաշինյանն ու իր խմբակը վաղուց բանտեր ուղարկած կլինեին թե՛ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ առաջին նախագահին, ինչպես նաև՝ նրանց մի շարք պաշտոնյաների և օլիգարխների:

Իշխանության հետ կապված ֆեյքոֆաբրիկան նաև իր և իր կոորդինատոր-տնօրեն-ղեկավար պատանի, Գեբբելսի որակին վայել որակով, ֆոտոկոլլաժ է ստեղծել, որն ինձ ասոցացնում է նախկին ռեժիմի հետ:

Այս մանր և ոչինչ չարժեցող կսմթոցները, ինչպես նաև՝ դրանց ներքո մեկնաբանություններ և հայհոյանքներ թողող ապուշների բանակների մտքերն ինձ ամենևին չեն հուզում: Գտնվելով քաղաքականության մեջ` ես նման դասի և որակի աղբին վաղուց հեգնանքով, քմծիծաղով և հանգիստ եմ վերաբերվում:

Բայց ինձ անհանգստացնում է մեր հասարակության այն հատվածը, որ չի տեսնում, որ կա մի իշխանություն, որ նախկիններից էլ ավելի ցած է գահավիժել` որդեգրելով հանրության ռեսուրսների հաշվին ֆեյքոֆաբրիկայով իսկական ընդդիմադիրների դեմ նման էժանագին և ծավալուն պայքար մղելու ճանապարհ: Նախկիններն այդ կեղտոտ մեթոդներն ավելի քիչ և ավելի չափավոր էին կիրառում, քան՝ անչափահասների այս խմբակը»:

՝
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր