ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Evocabank-ը կեղծ գովազդով մոլորեցնում է հանրությանը
15:20, 07.04.2020 | mamul.am
10363 | 0

MAMUL.am-ն ահազանգ է ստացել քաղաքացիներից այն մասին, որ Evocabank-ը նոր ավանդատեսակի գովազդմամբ մոլորեցնում է հանրությանը։
Խմբագրությունն ուսումնասիրել է քաղաքացիների փոխանցած տեղեկատվությունը և պարզել հետևյալը։
Վերջին օրերին Evocabank-ը սկսել է գովազդել մի ավանդատեսակ, որի ցուցապաստառին նշված է՝ «Ավանդ x2` կրկնակի տոկոսադրույքներով»։

Ըստ էության, գովազդի բովանդակությունն ասում է, որ բանկը ներգրավում է նոր ավանդ, որի դիմաց վճարում է կրկնակի տոկոսադրույք։
Իրականությունը, սակայն, այլ է։ Պարզվում է, որ նման առաջարկ գոյություն չունի։ Ուսումնասիրելով առաջարկը հայտնի է դառնում, որ բանկը տեքստերի մի հատվածում նշում է, որ «Մարտի 2-ից մայիսի 31-ն ավանդ ներդրած քաղաքացիներից․․․ խաղարկությամբ կընտրվեն 3 հաղթող ավանդ․․․ որոնց ավանդի տոկոսադրույքը կկրկնապատկվի»։
Այսպիսով, ստացվում է, որ բանկը բացահայտ մոլորեցնում է քաղաքացիներին և ստեղծում տպավորություն, թե ներգրավում է կրկնակի տոկոսադրույքով ավանդներ։
Հատկանշական է, որ գովազդային հսկայական պաստառների վրա, որտեղ տեքստերի, պարզաբանումների և ծանուցումների անսահմանափակ հնարավորություն կա, որևէ բառ չկա խաղարկության և հնարավոր շահողների թվի մասին։ Չկա անգամ տեղեկատվություն մանր, չընթերցվող տառերով այն մասին, որ դա առաջարկ է ընդամենը երեք հոգու համար։
Ավելին․ նման տեսանելի տեղեկատվություն չկա անգամ բանկի կայքում ցուցադրվող նկար-պաստառում․ այդ տեղեկատվությունը կարելի է կարդալ միայն տեքստի ստորին հատվածում։
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ MAMUL.am-ը հրապարակել էր նյութ այն մասին, որ արտակարգ դրության օրերին բանկը նամակներ է ուղարկում իր վարկառուներին՝ ծանուցելով, որ վարկային պարտավորությունների ուշացումը կբերի տույժերի, տուգանքների և գույքի կորստի։

Evocabank-ը կեղծ գովազդով մոլորեցնում է հանրությանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր