Թբիլիսիում գործող գյուղատնտեսական շուկաները փակվում են, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Թբիլիսիի քաղաքային իշխանություններին: Ապրիլի 6-ին փակվել էին Թելավիի և Սենակիի գյուղմթերքի շուկաները՝ արտակարգ դրության պայմաններում սանիտարական նորմերը չպահպանելու համար։ Որոշումը կայացվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ, որը ղեկավարում է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Վրաստանում վարակակիր է 195 մարդ, մահացել է երկու տարեց կին, ապաքինվել է 39 քաղաքացի: Իշխանությունները մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն են սահմանել, համընդհանուր կարանտին և պարետային ժամ՝ 21.00-ից 6.00-ն ընկած հատվածում: |