ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Այսուհետ վերահսկվելու են նաև առցանց վաճառք կատարող կազմակերպությունները». Գեորգի Ավետիսյան
16:40, 07.04.2020 | mamul.am
4690 | 0

«Կորոնավիրուսով վարակվածը ոչ թե «Դարոինկ» ընկերության աշխատակից է, այլ մենեջեր: Իհարկե, դա ավելի արագ վարակվելու վտանգ կարող է լինել: Ինչ վերաբեւրում է տվյալ ընկերության աշխատակիցներին, ապա նրանք մենեջերի հետ չեն շփվել: Վարակի տարածումը տվյալ գործարանում գրեթե զրոյական ռիսկ ունի». ապրիլի 7-ին հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ «Դարոինկ» ընկերության աշխատակից է կորոնավիրուսով վարակվել:
Գ. Ավետիսյանը հայտնեց, որ այսուհետ վերահսկվելու են նաև առցանց վաճառք կատարող կազակերպությունները: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում ձևավորվել է աշխատանքային խումբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր