Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.82, EUR 530.41, RUB 6.81, GBP 595.63
+16 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Արցախի բոլոր համայնքների բնակիչները տեղեկացված են, թե ինչ պետք է անեն այս իրավիճակում». Գրիգորի Մարտիրոսյան
18:45, 07.04.2020

Այս պահին բոլոր համայնքների բնակիչներն ամենայն մանրամասնությամբ տեղեկացված են, թե ինչ պետք է անեն այս իրավիճակում. զգուշացվել են՝ հնարավորինս քիչ շփվեն միմյանց հետ. հարևանների հետ շփումը սահմանափակեն, ամեն մեկը մնա իր տան մեջ, մեկուսանան, մնացած հարցերը կհոգան կառավարությունն ու օպերատիվ շտաբը. Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ու առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:

Նրանք նշեցին, որ այս պահին բնակիչների հետ աշխատում են բույժքույրերը, որոնք խորդատվություն են տրամադրում վերջիններիս:

Արցախ տեղեկատվական շտաբի տվյալներով՝ Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է:

Հիշեցնենք՝ այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր նաև, որ նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներն այսօր ստացվել են, որոնցից մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր