ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հնարավո՞ր է Արցախում ընտրությունները հետաձգելու որոշում կայացվի». լրագրողը՝ ԱՀ պետնախարարին
19:25, 07.04.2020 | mamul.am
4246 | 0

Ապրիլի 14-ին Արցախում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է կազմակերպվելու գործընթացը, կորոնավիրուսի հաստատման դեպքից հետո հնարավո՞ր է ընտրությունները հետաձգելու որոշում կայացվի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատասխանեց. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Կառավարությունն անելու ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնի մեր քաղաքացիների առողջության վտանգման ռիսկերը։ Ընտրությունների երկրորդ փուլում առավելագույնս կապահովենք անվտանգության կանոնները։ Կուժեղացնենք հսկողությունը կուտակումների վերաբերյալ, և մնացած համապատասխան միջոցառումները կիրակացվեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր