ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ցեմենտով բարձված MAN-ը կողաշրջվել է. վարորդը մահացել է
20:55, 07.04.2020 | mamul.am
8604 | 0

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում: Ժամը 18:50-ի սահմաններում MAN մակնիշի K 878 HT 126 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարները:

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ցեմենտով բարձված MAN-ը կողաշրջվել է. վարորդը մահացել է
Ցեմենտով բարձված MAN-ը կողաշրջվել է. վարորդը մահացել է
Ցեմենտով բարձված MAN-ը կողաշրջվել է. վարորդը մահացել է
Ցեմենտով բարձված MAN-ը կողաշրջվել է. վարորդը մահացել է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր