ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մի խուլիգան ամուսնուս ասաց. «Չե՞ս ամաչում, տղամարդ ես ու դիմակ ես դրել»». Ն. Մկրտչյան
01:15, 08.04.2020 | mamul.am
6830 | 1

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք, թե ո՛րն է լինում անզգույշ հայտարարությունների հետևանքը: Երբ ՀՀ վարչապետը, իրեն երկրի գլխավոր համաճարակաբանի տեղ դրած, նախ հայտարարում է, թե «կորոնավիրուսն ում շունն է», հետո այդ կատաղի շունը գալիս է նստում է ոչ միայն երկրիդ բաց սահմաններին, այլև երկրիդ ներսում, իսկ դու անդարդ քարոզարշավ ես իրականացնում:
Եվ դեռ այս հայտարարության հետևանքները չհաղթահարաած, նա անում է հերթական անզգույշ հայտարարությունը, որ կորոնավիրուսի առոմով լավ լուր կա՝ իրավիճակը փոխվում է, դեպքերը պակասում, կորը իջնում:
Եվ քանի որ «Նիկոլն է ասել», արդեն հաջոդ օրը Երևանում մեծ զբոսանք, մեծ առևտուր, բակերում պարապ տղամարդկանց հավաքներ, փողոցներում չդադարող ավոտմեքնաների հոսք: Եվ այնպիսի տպավորությունն է, որ ողջ նպատակը քաղաքացիների տեղորոշման օրենքի ընդունումն էր:
Եվ վերջում: Այսօր շաբաթական առևտրի գնացի ամուսնուս հետ, մի խուլիգան, որ նախ ավտոմեքենան մայթի վրա ուղիղ մեզ վրա քշեց, և մեր հանդիմանանքին ի պատասխան ամուսնուս ասաց. «Չե՞ս ամաչում, տղամարդ ես ու դիմակ ես դրել»:
Շարունակությունը չպատմեմ: Բայց այս թերուս, խուլիգան «կտրիճները» մեր կյանքն են վտանգում:
Ամուսինս, որ այս ինքնամեկուսացման շաբաթներին առաջին անգամ էր տնից դուրս գալիս, վերադարձի ճանապարհին ասաց՝ «Հայաստանում կորոնավիրուսով չվարակվելը ոչ թե օրինաչափություն է, այլ պատահականություն»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր