Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+20 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ապրիլի 8-ի դասացուցակը
00:20, 08.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը ներկայացրել է ապրիլի 8-ի դասացուցակը.

Ինքնաճանաչում և ինքնագնահատում` վաղը Հանրայինի եթերում

Ապրիլի 8-ի դասացուցակը

Ապրիլի 8-ին Առաջին ալիքի եթերում անչափ հետաքրքիր դասեր են լինելու․ սովորելու ենք ճանաչել և գնահատել ինքներս մեզ, ծանոթանալու ենք քիչ ստուգումներով շատ մարդկանց ախտորոշելու եղանակներին և ոչ միայն։

08։30-ից հեռարձակվող «Հանրային դասի» շրջանակում կլինեն հետևյալ դասերը՝

Աշխարհագրություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Հյուսիսային Ամերիկայի բնական զոնաները

Մասնագիտական կողմնորոշում (8-րդ դասարան)
Թեմա՝ Ինքնաճանաչում և ինքնագնահատում

Մաթեմատիկա (8-րդ դասարան)
Թեմա՝ Քիչ ստուգումներով շատ մարդկանց ախտորոշելու եղանակները

Ֆիզկուլտուրա

11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝

Մաթեմատիկա. Վիետի թեորեմը և դրա կիրառությունները
Ֆիզիկա. Երկրի արհեստական արբանյակներ

Բացի այդ, 08։00-ից յութուբյան էջում հասանելի կլինեն հետևյալ դասերը՝

Աշխարհագրություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Ճապոնիա

Հայաստանի աշխարհագրություն (9-րդ դասարան)
Թեմա՝ ՀՀ տրանսպորտը

Մայրենի (5-րդ դասարան)
Թեմա՝ Գեղամ Սարյան, «Կարոտ»

Գրականություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Վ.Տերյանի կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը։ Բանաստեղծական կայուն ձևեր

Բնագիտություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Ծաղիկ, պտուղ, սերմ: Օրգանիզմը՝ որպես ամբողջական համակարգ

Կենսաբանություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Էկոլոգիական համակարգեր, դրանց բաղադրամասերը: Սննդային կապերը օրգանիզմների միջև: Էկոլոգիական բուրգ

Հայոց պատմություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Ռազմաքաղաքական իրավիճակը և Անդրկովկասի անկախացումը

Հայոց պատմություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Մայիսյան փառահեղ հերոսամարտերը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր