Միացյալ Նահանգները մտադիր է արգելափակել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից Իրանին հատկացվող 5 միլիարդ դոլարի վարկի տրամադրումը, որը Իրանը նախատեսում է օգտագործել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Թրամփի աշխատակազմի աղբյուրներին։ Ըստ ԱՄՆ-ն վարչակազմի՝ Իրանի կառավարությունը բավականաչափ միջոցներ ունի կորոնավիրուսի տարածման դեմ աշխատանքներ իրականացնելու համար, և եթե ԱՄՀ-ն ֆինանսավորի Թեհրանին, ապա այդ գումարը չի օգտագործվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, այլ կուղղվի տնտեսության այն հատվածին, որը տուժել է ԱՄՆ պատժամիջոցներից, կամ Թեհրանը կֆինանսավորի իր դաշնակիցներին Մերձավոր Արևելքում: Wall Street Journal-ը նշում է, որ կազմակերպության մյուս անդամները հնարավորություն ունեն չհամաձայնվել Միացյալ Նահանգների հետ և այլ կերպ քվեարկեն։ |