ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱՄՆ-ն արգելափակում է ԱՄՀ-ի կողմից Իրանին հատկացվող 5 միլիարդ դոլարը․ #WSJ
12:45, 08.04.2020 | mamul.am
10212 | 0

Միացյալ Նահանգները մտադիր է արգելափակել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից Իրանին հատկացվող 5 միլիարդ դոլարի վարկի տրամադրումը, որը Իրանը նախատեսում է օգտագործել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Թրամփի աշխատակազմի աղբյուրներին։

Ըստ ԱՄՆ-ն վարչակազմի՝ Իրանի կառավարությունը բավականաչափ միջոցներ ունի կորոնավիրուսի տարածման դեմ աշխատանքներ իրականացնելու համար, և եթե ԱՄՀ-ն ֆինանսավորի Թեհրանին, ապա այդ գումարը չի օգտագործվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, այլ կուղղվի տնտեսության այն հատվածին, որը տուժել է ԱՄՆ պատժամիջոցներից, կամ Թեհրանը կֆինանսավորի իր դաշնակիցներին Մերձավոր Արևելքում:

Wall Street Journal-ը նշում է, որ կազմակերպության մյուս անդամները հնարավորություն ունեն չհամաձայնվել Միացյալ Նահանգների հետ և այլ կերպ քվեարկեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր