ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ». Հայկ Ալումյան
12:00, 08.04.2020 | mamul.am
8321 | 1

ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմը մարտի 24-ին ևս մեկ միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու վերաբերյալ: Այդ մասին ապրիլի 8-ին ասաց պաշտպան Հայկ Ալումյանը: Ըստ նրա՝ առայսօր միջնորդությունը քննության չի առնվել՝ այն հիմնավորմամբ, որ դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ունի:
«Մեզ հարցը ներկայացվում է այնպես, ինչպես դա բացառապես Ա. Դանիբեկյանի անձնական խնդիրն է, և ոչ ոք չի կարող այդ անձնական խնդրի վերաբերյալ որևէ բացատրություն պահանջել: Օրինակ՝ եթե ասեն, որ վարչապետը հիվանդ է, 3 շաբաթ աշխատանքի չի գալու, հասկանալի է, որ իշխանությունները պարտավոր են լինելու նրա առողջական խնդրի վերաբերյալ ինչ-որ տվյալ հաղորդել ժողովրդին, որովհետև դա միայն իր խնդիրը չէ: Նույնը՝ Աննա Դանիբեկյանի դեպքում»,- նշեց Հ. Ալումյանը:

Ըստ փաստաբանի՝ դատարանի նախագահն իրենց գրավոր հավաստրացրել է, որ տվյալ միջնորդության հարցը քննելու իրավասություն ունի միայն Ա. Դանիբեկյանը: Մինչդեռ դատարանի նախագահը, որ տարիներ շարունակ նաև դատավոր է աշխատել, անտեղյակ է ԲԴԽ նախագահի 2018 թվականի հուլիսի 9-ի որոշումից: Իսկ որոշման մեջ ասվում է. «Դատական գործի շրջանակում հանձննված միջնորդությունները հանձնվում են տվյալ գործը քննող կամ քննած դատավորին, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը քննող կամ քննած դատավորը գտնվում է արձակուրդում, կամ՝ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է: Իսկ միջնորդությունների քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ: Տվյալ դեպքերում միջնորդությունները ծրագրի միոջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև»:
Հ. Ալումյանը պնդեց, որ դատարանի նախագահը, կամ չիմանալով ԲԴԽ այդ որոշման մասին, կամ, իմանալով հանդերձ, միտումնավոր ձգձգում է իրենց միջնորդությունների քննարկումը: Նրա վկայությամբ՝ դատավորի աշխատակազմից դադարել են իրենց հեռախոսազանգերին պատասխանել:
«Այստեղ գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ»,- գնահատեց Հ. Ալումյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր