ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մարտին մայներների եկամուտները նվազել են 25%-ով․ #TheBlock
14:40, 08.04.2020 | mamul.am
8853 | 0

Մարտին բիթքոին–մայներների եկամուտները կազմել են 380,1 միլիոն դոլար, այս ցուցանիշը փետրվարի համեմատ նվազել է 25%-ով: Հաշվարկն իրականացվել է այն թվերի հիման վրա՝ համաձայն որոնց կրիպտոարժույթները վաճառվել են անմիջապես ձեռք բերումից հետո, գրում է The Block-ը: Մայներների եկամուտը նախորդ տարվա համար կազմել էր 5 միլիարդ դոլար, իսկ հուլիսն ամենաշահութաբերն է եղել, երբ կրիպտոարժույթի վաճառքից ստացվում էր 650 միլիոն դոլար եկամուտ: Միևնույն ժամանակ, հունիսին, առաջին կրիպտոարժույթը սահմանել էր տարեկան առավելագույն արժեքը, որը կազմել էր 14 000 դոլար, իսկ 2020-ի մարտին՝ փոխարժեքը ընկավ՝ հասնելով նվազագույնի՝ 3800 դոլարի: Այժմ գլխավոր թվային արժույթը վաճառվում է 7300 դոլարով:

Ավելի վաղ Bitcoin-ը ցույց էր տվել ամենամեծ անկումը 8․5 տարվա ընթացքում: Մարտի 26-ին փոխարժեքն ընկավ 16%-ով: Սա պայմանավորված էր նրանով, որ շատ մայներներ ստիպված էին անջատել իրենց սարքավորումները, քանի որ աշխատում էին վնասով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր