ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Լյուքս դասի արտադրությունը վերադառնում է 2011 թվականի ցուցանիշներին
21:20, 08.04.2020 | mamul.am
8594 | 0

Գերթանկարժեք (լյուքս դասի) անձնական իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները համաճարակի պատճառով կրում են ավելի լուրջ կորուստներ, քան մասնագետները հաշվարկել էին այս տարվա փետրվարին: Համաձայն նոր գնահատականների՝ շուկան կունենա մոտ 105 միլիարդ եվրոյի կորուստ և կվերադառնա 2011-ի ցուցանիշներին։ 2011 թվականին այս ոլորտի ծավալը կազմում էր 250 միլիարդ եվրո՝ համաձայն Boston Consulting Group-ի վերլուծաբանների զեկույցի, որը պատրաստվել է Altagamma և AB Bern Bernstein ընկերությունների հետ համատեղ: Boston Consulting Group-ի վերլուծաբանների առաջին զեկույցի համաձայն՝ այս ոլորտի կորուստները պետք է կազմեին 70–90 միլիարդ եվրո:

Անհատական օգտագործման լյուքս դասի ապրանքների սեգմենտը (ներառյալ հագուստ, պայուսակներ, կոշիկներ, ժամացույցներ և զարդեր) 2019 թվականի վերջին գնահատվել է 350 միլիարդ եվրո, իսկ 2020 թվականին վաճառքը նվազել է՝ հասնելով մինչև շուրջ 245 միլիարդ եվրոյի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր