Աջարիայի բժշկական կենտրոնը դադարեցրել է հիվանդների ընդունելությունը․ կորոնավիրուս է հաստատվել մի տղամարդու մոտ, ով օրեր առաջ դիմել էր բուժօգնություն ստանալու համար: Այս մասին այսօր հայտարարել է Աջարիայի առողջապահության փոխնախարար Նինո Նիժարաձեն: Բաթումում հայտնաբերվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք: Բոլոր դեպքերը փոխկապակցված են 54-ամյա կնոջ հետ, ում մոտ վարակի աղբյուրն անհայտ է: |