ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Չնայած Երևանի անզգուշություններին՝ Վաշինգթոնը, այնուամենայնիվ, հոգատարություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ». Հայկ Մարտիրոսյան
16:15, 08.04.2020 | mamul.am
4684 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ում թեստերի մեծ դեֆիցիտ կա: Չնայած դրան` երկիրն ինքն աջակցություն է տրամադրում բարեկամ երկրներին: Կա նաև թոքերի օդամատակարարման սարքերի դեֆիցիտ, բայց մի խմբաքանակ ուղարկվում է Մեծ Բրիտանիային, որովհետև այնտեղ դեֆիցիտն էլ ավելի մեծ է: Ուրախալի է, որ չնայած Երևանի մի շարք անզգուշություններին` Վաշինգթոնը, այնուամենայնիվ, հոգատարություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ: Չնայած դրան` ավելի շատ թեստեր են անհրաժեշտ: Եվ նախքան տեղում արտադրություն սկսելը, որ շատ բարդ պրոցես է և շատ կասկածելի, անհրաժեշտ է նոր խմբաքանակներ անընդհատ ներմուծել դրսից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր