ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
16 ժամ տևած բանակցություններից հետո չի հաջողվել ԵՄ տնտեսության վերականգնման ծրագրի շուրջ համաձայնության գալ. #ТАСС
17:45, 08.04.2020 | mamul.am
9310 | 0

16 ժամ տևած բանակցություններից հետո Եվրոխմբին չի հաջողվել տնտեսության վերականգնման ծրագրի շուրջ համաձայնության գալ, հաղորդում է ТАСС-ը: Այս մասին հայտարարել է խմբի ղեկավար Մարիու Սենտենուն:

«16 ժամ տևած բանակցություններից հետո մենք չկարողացանք համաձայնության գալ: Մինչև հինգշաբթի դադարեցվել է նիստի անցկացումը»,- գրել է Սենտենուն՝ Twitter միկրոբլոգի իր էջում:

Նախօրեին Սենտենուն համաժողովից առաջ տեսաուղերձ էր տարածել, որում խոստացել էր, որ կընդունեն 540 մլրդ եվրոյի չափով տնտեսության վերականգնման ծրագիրը, որպեսզի աջակցեն երկրների տնտեսություններին կորոնավիրուսի համաճարակի պայմաններում:

Այս ծրագիրը պետք է համատեղի ԵՄ տարբեր հաստատությունների կողմից նախկինում առաջարկված միջոցներն ու սխեմաները` տնտեսության տարբեր ոլորտներին օժանդակության տրամադրման վերաբերյալ։ Եվրոպական հանձնաժողովը 100 միլիարդ եվրո կհատկացնի աշխատատեղերի պահպանման ֆինանսավորմանը: Եվրոպական ներդրումային բանկը 200 միլիարդ եվրո ծրագրով աջակցելու է բիզնեսին, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին: Երրորդ՝ եվրոպական կայունացման մեխանիզմի միջոցով առավել խոցելի պետություններին աջակցելու ծրագիրը նախատեսում է մինչև 240 միլիարդ եվրո օգնություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր