ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Չի փոխվում սեփական ժողովրդի մի հատվածին ավանակի տեղ դնելու մոտեցումը». Հայկ Մարտիրոսյան
17:50, 08.04.2020 | mamul.am
7387 | 6

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդը բառացիորեն արեց այն, ինչ ժամեր առաջ գրեթե բառացիորեն կանխատեսեցինք այստեղ` գրառմամբ: Մարդը հիմա էլ սեփական խորհրդականին, որի հետ երկար ժամանակ աշխատելուց հետո և միայն այդ խորհրդականի դիմում գրելուց ու այն ստիպված բավարարելուց քիչ անց, անվանեց «ավիացիայի համար լացող և այն քանդող»: Մոդուս օպերանդին` գործելակերպն ու ձեռագիրը չեն փոխվում: Չի փոխվում և սեփական ժողովրդի մի հատվածին ավանակի տեղ դնելու մոտեցումը: Եվ ցավը նրանում է, որ այդ զանգվածում իրոք կան մարդիկ, որոնք արժանի են դրան և որոնք ֆանատիկորեն դեռևս կուլ են տալիս իրենց պարբերաբար նետվող էժան, փտած և շատ ցածրամակարդակ խայծերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր