ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Թուրքիայում իրավիճակը Իտալիայից ավելի վատ է». թուրք մասնագետ
19:50, 08.04.2020 | mamul.am
7009 | 0

ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի և Բոստոնի քոլեջի կենսաբանության ֆակուլտետի դասախոսապրոֆեսորական կազմի անդամ Էմրահ Ալթընդաշը թուրքական «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կորոնավիրուսի պայքարի դեմ իրականացվող միջոցառումներին և մտահոգություն հայտնել։

Թուրք մասնագետը նշել է, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի հաստատումից հետո ինքը կարծում էր, թե Թուրքիայում Իտալիայի նման չէր կարող լինել։ Սակայն այժմ Ալթընդաշը համոզված է. «Թուրքիայում իրավիճակը ոչ թե Իտալիայի նման է, այլ ավելի վատ է»։
Նա Թուրքիայի կողմից համավարակի տարածումը կանխարգելող միջոցների հարցում երկու թերություն է արձանագրել։ Նախ այն, որ Թուրքիայում ամբողջովին կարանտինային ռեժիմ չի հայտարարվել և երկրորդը՝ կորոնավիրուսի թեստավորումների թիվը շարունակում է ցածր լինել, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով diken-ին։

Նա նկատել է, որ մարտի 11-ից սկսած յուրաքանչյուր 3 օրը մեկ մահվան դեպքերի թիվը երկու անգամ ավելանում է, իսկ վարակման դեպքերի թիվը յուրաքանչյուր 4 օրը մեկ ավելանում է կրկնակի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր