ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել
21:30, 08.04.2020 | mamul.am
4409 | 0

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:

Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման խնդիրներին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է ամենաբարձր մակարդակով իրականացնել կանխարգելիչ և կազմակերպչական բոլոր միջոցառումները, ապահովել անհրաժեշտ բժշկական պարագաների և ախտահանիչ միջոցների ձեռքբերումն ու տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացումը, վեր հանել և շտկել առկա բացերն ու թերացումները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր