ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ավելի բարձր, քան Արարատը, ավելի երկար, քան Յանցզին». ինչ է գրված Չինաստանից ժամանած արկղերի վրա
23:15, 08.04.2020 | mamul.am
12061 | 1

Երևանում վայրէջք է կատարել պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը: Բարեկամական օգնության արկղերի վրա գրված է. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Տվյալ չվերթով Հայաստան են ժամանել նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

«Ավելի բարձր, քան Արարատը, ավելի երկար, քան Յանցզին». ինչ է գրված Չինաստանից ժամանած արկղերի վրա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր