ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դա ընդդիմախոսներին գաղտնալսելու ծրագիր է». Շարմազանովն՝ ԱԺ-ի ընդունած վիճահարույց օրինագծի մասին
22:10, 08.04.2020 | mamul.am
4719 | 3

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «168 ժամ»-ի եթերում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակին:

«Փաշինյանի իշխանության պայքարն այս համավարակի դեմ ջրիկ և անլուրջ է. «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», «պինցետով կքաշենք ու հատիկ-հատիկ կախտահանենք տնական օղիով» Փաշինյանի արած այս արատահայտությունները և նման գաղափարախոսությամբ առաջ գնալը ծիծաղելի է: Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում Փաշինյանն իր վարքագիծը չփոխեց»,- ասել է նա:

Եթերի ընթացքում անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերին՝ Շարմազանովն ասել է. «Ըստ իս՝ դա ընդդիմախոսներին գաղտնալսելու օրինագիծ է: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ վաղը եթե, Աստված ոչ անի, Ալիևը պատերազմ հայտարարի Հայաստանին ու Արցախին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե պիտի պայքարի Ադրբեջանի դեմ, այլ՝ ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ և այլն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Դա ընդդիմախոսներին գաղտնալսելու ծրագիր է». Շարմազանով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր