ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Տեր-Պետրոսյանի կոչը որոշների մոտ հոգեխանգարմունք առաջացրեց». Մհեր Ղալեչյան
23:00, 08.04.2020 | mamul.am
5867 | 1

Կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Հայաստանի առաջին նախագահը:
«Առաջին լրատվական»-ի եթերում այս առնչությամբ

քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասել է. «Նա առաջարկում է մի բանաձև, և, ըստ իր պատկերացման, եթե դրանով առաջնորդվեն հասցեատերերը, դրանից կշահի պետությունը: Ես համարում եմ, որ Տեր-Պետրոսյանն իր հրապարակային գործունեության մեջ բացառապես Հայաստանի պետական շահով առաջնորդվող գործիչ է, այլ հարց է, թե այդ «ռեցեպտը» որքանով տեղ կհասնի հասցեատերերին: Այս պահին Տեր-Պետրոսյանի ուղերձներն իրականություն դառնալու հնարավորություն չունեն»:

Վերլուծաբան Մհեր Ղալեչյան դիտարկմամբ՝ առաջին նախագահի հոդվածի արձագանքները չափազանց հիվանդագին էին, բայց հոդվածում երկրի իրավիճակով մտահոգ մարդու ուղերձներ են. «Մինչդեռ դրանում դավադրական, աշխարհաքաղական ենթատեքստեր են տեսել արձագանքողները. միգուցե Տեր-Պետրոսյանն իսկապես յուրահատուկ տաղանդ ունի հեռավորության վրա հոգեխանգարմունք առաջացնել այդ մարդկանց մոտ: Տեր-Պետրոսյանը ճիշտ նկատառումներ է ներկայացրել, ցավոք, ռացիոնալ արձագանքները քիչ են»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր