ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մեկ պայմանագրով Երևանը նախկինում կորցրել է մոտ 290մլն դրամ». Արաբկիրի ղեկավար
02:10, 09.04.2020 | mamul.am
5981 | 1

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Միայն մեկ վարձակալության պայմանագրի շրջանակներում Երևան համայնքը նախկինում կորցրել է մոտ 290մլն դրամ սեփական եկամուտ:
Ըստ վարձակալության պայմանագրի վարաձատուն՝ Երևան համայնքը, պետք է վարձակալին ծանուցեր կադաստրային արժեքի փոփոխությունը, որի դեպքում
201 205դր ամսական վարձավճարը կդառնար
1 624 580դր, տարբերությունը՝
1 423 375 դր (2003-2020թթ-ի ընթացքում կկազմեր 17x 12x 1 423 375= 290 386 850):
Արաբկիրում արդեն իսկ հաշվառել ենք ավելի քան երկու հարյուր նմանատիպ բացթողումներով, բայց տարբեր արժեքներով պայմանագրեր, որոնք ևս գտնվում են կարգավորման փուլում...»

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր