Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.82, EUR 530.41, RUB 6.81, GBP 595.63
+20 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ավելի ենք խստացրել մուտքը Գեղարքունիքի մարզ». մարզպետ
00:10, 09.04.2020

«Մեր բախտը այնքանով է բերել, որ մեզ մոտ կորոնավիրուսով վարակվածության դեպքեր չեն եղել, որից հետո սկսել ենք մարզի մուտքերի և ելքերի մոտ աշխատանքներ տանել համավարակի ներթափանցումը թույլ չտալու համար»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզպետը նշել է, որ այժմ Գեղարքունիքում կա հսկիչ 7 կետ, որտեղ տարբեր գերատեսչությունների գործընկերներ համատեղ աշխատում են. «Մեզ մոտ աշխատանքը փոքր-ինչ տարբերվում է. քանի որ վարակվածության դեպքեր չկան, մեր հիմնական աշխատանքն է վարակի տարածումը թույլ չտալ, և ավելի խստացրել ենք մուտքը մարզ»,- նշել է նա:

Սանոսյանի խոսքով՝ իրենց մարզի բնակչության շրջանում տիրում է որոշակի հանգստություն, և մարդիկ իրենց ավելի ազատ են զգում, ինչը դժվարեցնում է տարվող աշխատանքները. «Դրա համար համայնքների մուտքերի մոտ ևս սահմանել ենք որոշակի անցակետեր, իսկ համայնքների ներսում կան ոստիկանների շրջիկ խմբեր, որպեսզի թույլ չտանք մարդկանց այդքան հանգիստ լինել»,-ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր