ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ադրբեջանում բանակը ներգրավվել է նավթային խողովակաշարերի պահպանության գործում». Կարեն Հովհաննիսյան
23:45, 08.04.2020 | mamul.am
5571 | 0

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում այսօր գրանցվել է կորոնավիրուսի նոր 105 դեպք, ընդհանուր թիվը՝ 822:
Ադրբեջանի իշխանությունը նավթային շրջաններում, որտեղ խստացված կարանտինային դրություն է, բախվել է նոր խնդրի: Բնակչությունն, օգտվելով այն հանգամանքից, որ իրենց հողատարածքների, տների մոտով են անցնում նավթային խողովակաշարեր, սկսել են այդ խողովակաշարերից անօրինական օգտվել, ավելին, պահեստավորել նավթը: Այժմ Ադրբեջանի իշխանությունը լրացուցիչ ուժեր է ներգրավում բնակավայրերի մոտով անցնող նավթային խողովակաշարերի պահպանության համար: Քանի որ ներքին զորքերը և ոստիկանությունը զբաղված են կարանտինային ռեժիմի պահպանությամբ, ստիպված բանակն է ներգրավվել նավթային խողովակաշարերի պահպանության մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր