Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+16 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հնարավո՞ր է, որ դպրոցական ամառային արձակուրդները փոխարինվեն դասերով. մեկնաբանում է նախարարը
00:25, 09.04.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ դպրոցական ամառային արձակուրդները փոխարինվեն ուսումնական կիսամյակով, ասել է. «Ես դա շատ քիչ հավանական եմ համարում, որովհետև մեր ուսուցիչների ջանքերի շնորհիվ, մեզ հաջողվեց հիմնական ծավալով իրականացնել ծրագրերը, որ աշակերտները հետ չմնան դրանցից: Եթե լրացուցիչ դասեր անհրաժեշտ լինեն, ապա դրանք կլինեն ոչ մեծ ծավալով: Այս պահի դրությամբ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բավականին մեծ ծավալով աշխատանք իրականացվում է մեր ուսուցիչների և կրթական համակարգի կազմակերպիչների կողմից, և մենք ամռան ընթացքում ամբողջությամբ դաս անելու կարիք չենք ունենալու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հնարավո՞ր է, որ դպրոցական ամառային արձակուրդները փոխարինվեն դասերով. մեկնաբանում է նախարարը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր