ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Բարեհաջող ավարտվեց #COVID_19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային վիրահատությունը». Արմեն Մուրադյան
01:20, 09.04.2020 | mamul.am
10847 | 0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը:

Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ` արդեն ժպտում է:
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին, դուք լավագույններից եք:

Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր