Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.02, EUR 536.78, RUB 6.92, GBP 598.37
+18 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Վերջին նախաձեռնությունն արվում է առաջիկա Ապրիլի 24-ի համատեքստում». Վարուժան Գեղամյան
10:10, 09.04.2020

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը զանգահարել է Պոլսո հայոց պատրիարքին և հայտնել, որ դյուրացվել է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը դեպի Հայաստան։ Բացի այդ նշվել է, որ Թուրքիան քայլ է ձեռնարկում Հայաստանին դեղորայքի հարցերում օգնելու համար։

Ինչպես կռահում եք, վերջին նախաձեռնությունը, իհարկե, արվում է առաջիկա Ապրիլի 24-ի համատեքստում՝ «թուրքական մեծահոգության» շրջանակներում։
Բայց ինձ համար հետաքրքիր է առաջին կետը։ Ես չեմ հանդիպել առանձին լուր Թուրքիայից ժամանող հայերի մասին։ Քանի՞ հոգի են։ Ենթադրում եմ, որ եթե եկել են, ապա Վրաստանով։

Հիշեցնեմ, որ Թուրքիայում այս պահի դրությամբ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հետևյալն է՝ 38.226 վարակված, 812 մահ։ Այս ցուցանիշով Թուրքիան վարակի տարածման ամենաբարձր տեմպեր ունեցող երկրներից է»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր