ԱՄՆ Վերմոնտ նահանգի 78-ամյա սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ դադարեցնում է իր նախագահական քարոզարշավը, փոխանցում է BBC-ն: Քաղաքական գործիչն իր որոշման մասին հայտարարել է շտաբի աշխատակիցներին: Սանդերսը հոկտեմբերին հայտարարել էր ընտրապայքարից դուրս գալու մասին՝ սրտի վիրահատություն անցնելուց հետո: Հետագայում նա մտափոխվել էր ու շարունակել քարոզարշավը: «Հաղթանակ տանելն անհնար է»,- ասել է Սանդերսը: Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված միակ թեկնածուն մնում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: |