Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը: Առաջարկը կարելի է մերժել, առաջարկը կարելի է ընդունել, առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ պատասխանել: Կարծում եմ՝ որևէ կերպ չարձագանքելը սխալ է, մանավանդ, երբ մեսիջը եկել է Եկեղեցու խողովակով: Ի՞նչ կարծիքներ կան»: |