ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է»․ վարչապետ
11:30, 09.04.2020 | mamul.am
16064 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Երեկ 236 թեստ ենք իրականացրել, որից դրական է եղել 28-ը, սա նշանակում է, որ շարունակում ենք պահպանել զգուշավոր լավատեսությունը, մանավանդ որ նոր բուժվածների թիվը 24 է, առաջիկայում սպասվում է բուժվածների ու մեկուսացումից դուրս գրվածների թվի որոշակի աճ։ Վաղը պարետատանը կքննարկենք հետագա անելիքները, թե երկուշաբթիից ինչ կարգավորումներ պիտի գործեն։ Այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է․ հայտնել էինք, որ վաղվանից պետք է ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն։ Առավոտյան խորհրդակցության ժամանակ նախարարը պարզաբանել է, թե այս համատեքստում ինչ պետք է անենք։ Հնարավոր է՝ առաջին փուլում դրանց թիվը 1000-ի չհասնի, պետք է ցուցում լինի, որպեսզի ժամանակի ու ռեսուրսի անիմաստ կորուստ չլինի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ վաղվանից թոքաբորքով հիվանդ բոլոր քաղաքացիներին, վիրուսային այլ հիվանդություններ ունեցողներին պարտադիր կթեստավորեն։

Կառավարության նիստ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր