ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մենք այս լուրին սպասում էինք ավելի քան 10 տարի». Շ. Դոյդոյան
13:15, 09.04.2020 | mamul.am
8048 | 0

ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ի նիստում հավանություն տվեց «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրելու առաջարկությանը: Այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում:
Կոնվենցիայի նպատակն է ապահովել իր անդամ պետություններում յուրաքանչյուր անձի՝ ներկայացված հարցման հիման վրա, առանց որևէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքը:

Միաժամանակ նշվում է, որ Կոնվենցիան վերաբերում է պաշտոնական փաստաթղթերի մատչելիությանը և համադրելի է Հայաստանի Հանրապետության կողմից հրապարակայնության և տեղեկատվության ազատության ապահովման հարցում ընտրած ուղղությանը: Մասնավորապես՝ Կոնվենցիան նախատեսում է դիմողի՝ հայցվող փաստաթղթի բնօրինակին ծանոթանալու իրավունք: 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը համալրվել է տեղեկություններ ստանալու իրավունքն ամրագրող 51-րդ հոդվածով, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

Կոնվենցիան նախատեսում է, որ պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար դիմումատուն իրավունք ունի չներկայացնել հիմնավորումներ: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարցմամբ դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։ Օրենքն ընդունվել է 2003 թվականին, ուստի 2003 թվականից ՀՀ-ում արդեն գործում է Կոնվենցիային համադրելի դրույթ:

Կոնվենցիան նախատեսում է անանուն հարցումներ (դիմումներ) ներկայացնելու հնարավորություն, այս մասին նշված է հիմնավորման մեջ։

Կոնվենցիայի վավերացմանը հավանություն տալը ողջունելի է համարել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր և տնօրեն Շուշան Դոյդոյանը: Նա սոցցանցի իր էջում գրառում է կատարել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր