ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն ամբողջ աշխարհում նվազել է 9 միլիարդ եվրոյով՝ #COVID_19-ի պատճառով․ #Transfermarkt
14:25, 09.04.2020 | mamul.am
17538 | 0

Գերմանական Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստների մեծ մասի տրանսֆերային արժեքը կրճատվել է 20%-ով, 1998-ին ծնված և ավելի երիտասարդ խաղացողների համար` 10%-ով:

Արդյունքում, Transfermarkt-ի տվյալներով, ամբողջ աշխարհում ֆուտբոլիստների շուկայական արժեքը նվազել է 9.22 միլիարդ եվրոյով:
«Դժվար է պատկերացնել, որ տեսանելի ապագայում տրանսֆերային շուկայում գները կավելանան, ինչպես դա տեղի է ունեցել վերջին տարիներին: Այո, կարող են լինել առանձին խոշոր գործարքներ, բայց մեր տեսանկյունից, անհրաժեշտ էր անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին»,- հայտնել է Transfermarkt-ի հիմնադիր Մաթիաս Սիդելը:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը համարվում է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն: Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերն արժե 180 միլիոն եվրո, իսկ «Մանչեսթեր Սիթի» ակումբը ներկայացնող անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը ու «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը կիսում են ցանկի երկրորդ և երրորդ հորիզոնականները:

«Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Լիոնել Մեսսին դասակարգման աղյուսակում 9-րդ տեղում է: Նա գնահատվում է 112 միլիոն եվրո: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն 46-րդ տեղում է (60 միլիոն եվրո):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր