ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ նրանք, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են այս տարվա հունվարից. նախարարի պարզաբանումը
15:35, 09.04.2020 | mamul.am
4194 | 0

«Այն կազմակերպությունները, որոնք գործել են այս տարվա հունվարից, կառավարության հարկային ֆինանսական աջակցության առաջնահերթ կազմակերպությունների խմբում լինել չեն կարող: Սակայն նրանք մտնում են 5-րդ միջոցառման մեջ: Այն կազմակերպությունները, որոնք այս տարվա 1-ին եռամսյակի ընթացքում գործել են և մարտ ամսվա արդյունքներով չեն նվազեցրել իրենց աշխատակիցների քանակը և աշխատավարձի ֆոնդը, ապա ամեն 5 աշխատակցի հաշվով, մեկ աշխատակցի միջին աշխատավարձի չափով կհատկացվի որպես դրամաշնորհ՝ մեկանգամյա օգնություն: Եթե սկսնակ կազմակերպություն է և կարծում է, որ իր գործունեությունը կարող է որոշակի ճանապարհ անցնել և հաջողություններ ունենալ, կարող է դիմել Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության կենտրոն, մենք ունենք դրամային երաշխիքային ֆոնդ, և որոշակի վարկային միջոցներ հասանելի են դառնում նման կազմակերպությունների համար՝ առանց գրավային ապահովման»․ ապրիլի 9-ին նման պատասխան տվեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ այն հարցին ի պատասխան, թե կառավարությունից ի՞նչ աջակցություն կարող են ստանալ նրանք, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են այս տարվա հունվարից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր