ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սերժիկի ժամանակ դա անում էին ծրարով, սև սեյֆից». Արման Վարդանյան
15:25, 09.04.2020 | mamul.am
7067 | 0

Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարգևավճարների մասին մի բան էլ ես գրեմ։ Սերժիկի ժամանակ դա անում էին ծրարով, սև սեյֆից (իրականում դա նույնպես հանրության փողերն էր՝ գողացված), պարգևատրում էին ռեժիմին նվիրված ծառայության համար։ Հիմա դա անում են բարձր պարգևավճարով, նորից նվիրված ծառայության համար։

Իրականում գնահատողը հանրությունն է, ոչ թե Նիկոլը, կամ մեկ այլ կառավարիչ, եթե գտնում են, որ արդար չէ, ուրեմն՝ եղեք արդար։

Եթե ինձ հարցնեն՝ դու ինչքա՞ն ես գնահատում իրենց աշխատանքը, արժանի են պարգևավճարի, կասեմ՝ արժանի չեն, քանի որ այն պայմանով, ինչով դարձել են կառավարող ուժ, այդ պայմանները չեն պահպանել։

Հ․ Գ․ Ես իրավունք ունեմ ներկա վարչակազմից պահանջելու, նախկին ռեժիմից ծրարով պարգևավճարներ ստացածները ծպտուն հանելու իրավունք չունեն, բայց չգիտես՝ ինչու ամենա շատը հենց նրանք են աղաղակում։ Իրանց մոտիվացիան այլ է. փողից ընկել են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր