Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ, հարուցված քրեական գործի շրջանակներում, ԱԱԾ աշխատողները մտել են ոստիկանության Դավթաշենի բաժանմունք: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի Դավթաշենի բաժանմունքում։ Մանրամասները առաջիկայում»։ |