ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը». Դանիել Իոաննիսյան
17:05, 09.04.2020 | mamul.am
6583 | 1

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը.

1. Ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են ոստիկանությունում, հրապարակվում են ոստիկանության կայքում և տրամադրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ հիմնական ցուցակների հետ միասին: Ոստիկանությունը դրանք չի հրապարակել, ինչն ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն է:

Յուրաքանչյուր մարդ կարող է համոզվել ասածիս ամբողջական ճշմարտացիության մեջ (տես՝ ԱՀ Քրեական և Ընտրական օրենսգրքերն ու ոստիկանության կայքը):

2. Նշված ցուցակներում ոստիկանությունը նշում է միմիայն անձանց անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը: Անձնագրի համարը լրացվում է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից՝ քվեարկության ժամանակ: Ստեփանակերտի թիվ 1/11 և 1/13 ընտրական տեղամասերի ընտրողների՝ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակները պարունակում են կրկնողություն: Նույն անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը:

Ոստիկանությունը երկու ցուցակներում էլ գրել է ամբողջությամբ նույն տվյալները: Թե այդ տվյալների դիմաց ո՞ւմ անձնագրի համարն է նշվել և ո՞վ է ստորագրել/քվեարկել՝ առանձին քննության հարց է (պետք է պարզվի, թե արդյոք Իննայի անվան դիմաց այլ ընտրող է քվեարկել և ինչու):

Բայց այն, որ ոստիկանությունը երկու ցուցակներում էլ ամբողջությամբ նույն մարդու անունն է գրել, փաստ է, որի ապացույցը կդնեմ մեկնաբանությունում:

Ասեմ ավելին՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում օգտվում են նույն ծրագրից, ինչ որ ՀՀ-ում: Իսկ այդ ծրագիրը բացառում է նման սխալները: Դա կարող էր լինել միայն ծրագրից հանված ցուցակում տպելուց առաջ ավելացնելու դեպքում: Դա էլ, իր հերթին, ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն է:

Եվ քանի որ ոստիկանությունում կատարել են 1-ին կետում նշված հանցագործությունը, մենք չենք էլ կարող ստուգենք, թե 2-րդ կետում նշված հանցագործությունից (բացի մեր՝ պատահաբար բացահայտածից) քանի հատ է եղել:

Հ. Գ. Կյանքումս երկրորդ անգամ եմ լսում, որ որևէ մարմին քննի իր իսկ ներսում տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը (առաջինը Բերձորի հայտնի հերոսությունն էր): Ակնհայտ է, չէ՞, որ ոստիկանությունը չէր ասելու՝ «այո՛, մենք հանցագործություն ենք արել»:

Բայց եթե Արցախի ոստիկանությունը ևս մեկ անգամ այսօրինակ անհեթեթ հաղորդագրություն տարածեց, դատական կարքով հերքում ենք պահանջելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր