ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
107-ամյա կինը հրաշքով հաղթահարել է կորոնավիրուսը՝ դառնալով ռեկորդակիր
21:40, 09.04.2020 | mamul.am
13964 | 0

Նիդերլանդներում կորոնավիրուսից ամբողջովին բուժվել է 107-ամյա բնակչուհի Կորնելի Ռասը:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Այսպիսով նա դարձել է մոլորակի ամենատարեց բնակիչը, որ կարողացել է հաղթող դուրս գալ կորոնավիրուսի դեմ պայքարում: Ռասը վարակվել է մարտի 17-ին պատարագի ժամանակ՝ իր 107-ամյակի հաջորդ օրը:

Պատարագի ժամանակ ևս 40 մարդ էր վարակվել, որոնցից 20-ը մահացել են: Նրա ազգականուհին լրագրողներին ասել է. «Մենք հույս չունեինք, որ նա կապրի: Բայց հիմա նա դեղեր չի խմում, լավ քայլում է և ամեն երեկո ծնկի է գալիս՝ աստծուն աղոթելու: Ամենայն հավանականությամբ, նա դեռ երկար կկարողանա դա անել»:

Մինչև Ռասի կազդուրվելը կորոնավիրուսը հաղթահարած ամենատարեց մարդը 104-ամյա ամերիկացին էր:

107-ամյա կինը հրաշքով հաղթահարել է կորոնավիրուսը՝ դառնալով ռեկորդակիր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր