ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հնարավո՞ր է, որ Հայաստանում ունենանք պարենային դեֆիցիտ. մեկնաբանում է փորձագետը
00:15, 10.04.2020 | mamul.am
6314 | 0

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Նոյյան Տապան»-ի եթերում նշել է, որ կորոնավիրուսով պայմանավորված որոշ սննդամթերքներ շատ են թանկացել. «Ամբողջ աշխարհում է այդպես, այնպես չէ, որ միայն Հայաստանում է այդ խնդիրը»,- ասել է նա:

Հարցին, թե այս ժամանակահատվածում հնարավո՞ր է, որ Հայաստանն ունենա պարենային դեֆիցիտ, Չիլինգարյանը պատասխանել է. «Դա արդեն կախված է մեր կառավարությունից: Հուսով եմ, կառավարությունը կաջակցի նաև գյուղատնտեսությանը, մեր գյուղացուն, որպեսզի ինչ-որ բան արտադրվի մեզ մոտ: Եթե խնդիրներ էլ լինեն, պետք է շատ նվազ խնդիրներ լինեն...: Ինձ թվում է` մեծ դեֆիցիտ չի լինի: Կարող է նույնիսկ ընդհանրապես դեֆիցիտ չլինել: Դա կախված է նրանից, թե այս վիրուսի հարցը ինչպես կլուծվի, դեռ չգիտենք, թե մեր երկրում ինչ ընթացք կստանա այն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հնարավո՞ր է, որ Հայաստանում ունենանք պարենային դեֆիցիտ. մեկնաբանում է փորձագետը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր