ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Իշխանության ներկայացուցիչները «Ավարայր» են անում՝ սեփական պարգևավճարները պահպանելու համար». Ս. Սուրենյանց
00:50, 10.04.2020 | mamul.am
6196 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության «Ավարայրը»՝ հանուն պարգևավճարի.

Ես պոպուլիստ չեմ ու բնավ այն կարծիքին չեմ, որ արդյունավետ կառավարում է հնարավոր, երբ բարձրաստիճան պաշտոնյաները պատշաճ չեն վարձատրվում։ Սակայն կան սկզբունքային խնդիրներ, որոնք անտեսել նույնպես չի կարելի։
Այսօրվա Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն իրականացվում է պարգևավճարների միջոցով՝ փակ կամ գաղտնի հրամաններով, ինչը կամայականության դաշտ է բացում և ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր։ Սա պարզապես անթույլատրելի է ու հակասության մեջ է մտնում հենց նույն հեղափոխության օրակարգի հետ։
Բացի այդ, կատեգորիկ համաձայն չեմ, որ, ենթադրենք, նախարարի 750 հազարանոց աշխատավարձը ցածր է մի երկրում, որտեղ աղքատության մակարդակը բավականին բարձր է։
Ամենակարևորը՝ հեղափոխության իշխանությունը մանդատ է ստացել մարդկանց կյանքի որակը լավացնելու համար։ Անցած երկու տարիներին մենք դեռևս նման բան չենք տեսել․ հարթակի տղաներն ու աղջիկները հարստանում են, իսկ հասարակության ճնշող մեծամասնությունն ապրում է նույն չարքաշ կյանով։ Ու այս համատեքստում տարակուսելի է, որ, ինչպես պատկերված է ներքևի նկարում, իշխանության ներկայացուցիչները «Ավարայր» են անում՝ սեփական պարգևավճարները պահպանելու համար։ Դուք պետք է ժուժկալ լինեիք հեղափախության մանդատի ուժով, իսկ ժանտախտի ժամանակ առհասարակ պետք է հրաժարվեիք պարգևավճարներից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր