ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Ասկերանի շրջանում 14 քաղաքացիներ ինքնամեկուսացված են. Արցախի տեղեկատվական շտաբ
14:15, 10.04.2020 | mamul.am
4220 | 0

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առավոտյան թեստավորված 9 քաղաքացիներից բացի՝ ևս 4 հոգու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանում 14 քաղաքացիներ ինքնամեկուսացված են՝ պայմանավորված ՀՀ-ից բեռնափոխադրում իրականացրած անձի հետ ունեցած շփումներով:

Բեռնափոխադրում իրականացնող անձն Արցախի տարածքում եղել է մի քանի ժամ և շփվել է ընկերություններից մեկի պահեստի անձնակազմի հետ: Վերջիններիս, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացրել են. այս պահի դրությամբ առողջական խնդիրներ չունեն և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո: ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետների կողմից այդ տեղանքում իրականացվել են անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ:

Արցախ մուտք գործած բեռնատարի վարորդը կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունի, սակայն ՀՀ-ում մեկուսացվել է՝ ճիշտ նույն նկատառումներով, ինչպես ինքնամեկուսացվել են Արցախի վերոնշյալ 14 քաղաքացիները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր