ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վրաստանում #COVID_19 կորոնավիրուսով վարակվել է 230 մարդ. #SputnikГрузия
15:00, 10.04.2020 | mamul.am
6957 | 0

Համաձայն կառավարության stopcov.ge կայքի տվյալների՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 230-ի:

Առավոտյան գրանցվել է 218 վարակակիր։ Նախօրեին Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք, գրում է Sputnik Грузия-ն։ Ներկայումս ապաքինվել է 54 հիվանդ, մահացել 3-ը:

4908 մարդ մնում է կարանտինում, իսկ 430 քաղաքացի գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Համաճարակաբանների կանխատեսումներով՝ երկրում կավելանան վարակի դեպքերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր