ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
««Յուքոմ»-ի և «Բիլայն»-ի համակենտրոնացման հայտի հետ կապված ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է 600-ից ավելի փաստաթուղթ». Գեղամ Գևորգյան
18:25, 10.04.2020 | mamul.am
4659 | 0

««Յուքոմ» և «Բիլայն» ընկերությունների համակենտրոնացման հայտի հետ կապված ՏՄՊՊՀ հանձնաժողովն ուսումնասիրել է 600 և ավելի փաստաթուղթ, հանդիպումներ է ունեցել երկու կողմերի հետ, իրականացվել է վարույթ, որը հրապարակվել է լրատվամիջոցների ներկայությամբ»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա նշեց, որ մարտի 19-ին հանձնաժողովը, հաշվի առնելով հանրային առողջության պաշտպանման անհրաժեշտությունը և արտակարգ դրության ռեժիմը, կասեցրել է բոլոր նիստերը, այդ թվում՝ «Յուքոմ» և «Բիլայն» ընկերությունների համակենտրոնացման գործընթացը։

«Հանձնաժողովը դեռ չի ավարտել ուսումնասիրությունը, համակենտրոնացումը թույլ տալու, թույլ չտալու կամ որևէ պայմանով թույլ տալու մասին որոշում չկա։ Հանձնաժողովն այս պահին չունի որևէ դիրքորոշում և վարույթն սկսվելուն պես գործընթացը կշարունակենք։ «Յուքոմ»-ում տեղի ունեցած երեկվա իրադարձությունը որևէ կապ չունի հանձնաժողովի որոշման հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր