ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Էկվադորում մահացածների դիերը մնում են փողոցներում և տներում (18+)
00:40, 14.04.2020 | mamul.am
38836 | 0

Էկվադորում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Գուայակիլ քաղաքում, որը դարձել է երկրի վարակի էպիկենտրոնը, ոստիկանությունը չի հասցնում մահացածների դիերը հավաքել փողոցներից ու տներից, գրում է Independent-ը: Փողոցներում տիրում է գարշահոտություն՝ նեխող դիերի պատճառով:

Էկվադորում մահացածների դիերը մնում են փողոցներում և տներում (18+)

Միայն տներում մահացածների թիվն անցել է 770-ը: Բուժհաստատություններից Ոստիկանությունը վերցրել է ևս 631 մարմին:

Էկվադորում մահացածների դիերը մնում են փողոցներում և տներում (18+)
Քաղաքում թաղման ծառայություններն այլևս ի վիճակի չեն իրականացնել իրենց գործառույթները մահերի կտրուկ աճի պատճառով: Քաղաքի ղեկավարությունն սկսել է բաժանել ստվարաթղթե դագաղներ:
Պետությունը բաժանում է ստվարաթղթե դագաղներ

Ըստ տարբեր աղբյուրների՝ այս երկրում, ընդհանուր առմամբ, կա վարակված շուրջ 7500 մարդ: Սակայն երկրի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ իրականում վարակվածների թիվն ավելի մեծ է, մինչդեռ թեստեր անում են ոչ մեծ ծավալներով:

Էկվադորում մահացածների դիերը մնում են փողոցներում և տներում (18+)

Ռուս գիտնականներն էլ նշում են, որ հույսը, թե վարակը կնահանջի տաք եղանակներին զուգընթաց, անհիմն է՝ ապացույց՝ շոգ կլիմայով աչքի ընկնող Էկվադորում տիրող իրավիճակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր