ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Իտալիան երկրորդ օրն անընդմեջ ռեկորդ է սահմանում՝ #COVID_19 կորոնավիրուսից ապաքինվածների թվով
16:25, 23.04.2020 | mamul.am
23019 | 0

Իտալիայում երկրորդ օրն է` ինչ COVID-19 կորոնավիրուսից ապաքինվածների ռեկորդային թիվ է գրանցվում, գրում է Ansa գործակալությունը՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտին։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում ապաքինվել է 2 943 մարդ, իսկ ընդհանուր թիվը հասել է 54 543-ի։

Իտալիայում վարակակիր է համարվում 107 699 մարդ, ինչը 10-ով պակաս է նախորդ օրվա համեմատ: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 437 հիվանդ, մահերի ընդհանուր թիվը՝ 25 085։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր