ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը». Թրամփը հանդես է եկել Ցեղասպանության մասին ուղերձով
18:45, 24.04.2020 | mamul.am
14459 | 1

Սպիտակ տունը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ. «Այսօր մենք միանում ենք ամբողջ աշխարհի հանրությանը՝ ոգեկոչելով Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի ամենազանգվածային վայրագության ժամանակ զոհվածների հիշատակը: Սկսած 1915 թվականից մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան աքսորի դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին։

Ամեն տարի, ապրիլի 24-ին, մենք անդրադարձ ենք կատարում ամերիկացի ու հայ ժողովուրդի ուժեղ և ամրացող կապին։ Մենք հպարտ ենք 1915թ․ Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի հիմնադիրների հսկայական ջանքերով, որոնք նշանակալից մարդասիրական օժանդակություն տրամադրեցին հայ փախստականներին, և շնորհակալ ենք հազարավոր ամերիկացիներին, որոնք օժանդակեցին և կամավորագրվեցին՝ օգնելու համար տեղահանված հայերին։
Այսօր ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը: Երջանիկ ենք, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերեցին դեպի մեր ափեր և այդքան մեծ ներդրում ունեցան մեր երկրի կյանքում՝ լինելով զինվորներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ:

Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի նստելու իրենց ցավալի պատմության հետ: Այսօր մենք հավատում ենք՝ դա մեր պարտականությունն է՝ հիշել նրանց, ովքեր տառապել են ու զոհվել, և վերահաստատում ենք մեր նվիրվածությունը՝ աշխարհում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության գործին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր